Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվս 15 ռուս պաշտոնյաներ կարող են հայտնվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում

Եվս 15 ռուս պաշտոնյաներ կարող են հայտնվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում
23.04.2014 | 17:48

Եվրամիությունը պատրաստ է վիզային և ֆինանսական պատժամիջոցներ կիրառել 15 ռուս պաշտոնյաների նկատմամբ: Նոր «սև ցուցակում» կարող են հայտնվել նաև ղրիմցիներ: Անցյալ շաբաթ, Ժնևում՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և ՈՒկրաինայի արտաքին քաղաքականության պատասխանատուները ընդունել են հայտարարություն, որում նշված է, թե ՈՒկրաինայի ճգնաժամը հաղթահարելու համար ինչ անհետաձգելի միջոցառումներ են անհրաժեշտ: Պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին որոշումը կայացվել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ Լյուքսեմբուրգում ապրիլի 14-ին կայացած հանդիպման ժամանակ: Մինչ այսօր ԵՄ «սև ցուցակում» է ընդգրկվել 33 մարդ:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ